Ինչ ենք անում

Հաշվապահություն, հարկեր, աշխատավարձ և ընկերությունների գրանցում

Ամբողջական հաշվառում ՍՊԸ-ի, ԱՁ-ի և միկրոձեռնարկատիրության համար՝ ֆիքսված ամսավճարով։

01

Հաշվառում և հաշվետվություններ

Հաշվառումը միշտ արդիական ենք պահում, ամեն ամիս կատարում ենք համադրում, իսկ հարկային ու վիճակագրական հաշվետվությունները ներկայացնում ենք սահմանված ժամկետներում։

02

Հարկեր և խորհրդատվություն

Նախապես գնահատում ենք գործարքների հարկային հետևանքները և առաջարկում օրենքին համապատասխան լուծումներ, որոնք լիովին արդարացնում են իրենց ծախսը։

03

Աշխատավարձ և կադրեր

Հաշվարկում ենք աշխատավարձն ու սոցիալական վճարները, պատրաստում անհրաժեշտ փաստաթղթերը և հետևում վճարման ժամկետներին։

04

Բիզնեսի գրանցում

ԱՁ կամ ՍՊԸ գրանցում, հարկման ռեժիմի ընտրություն և հաշվառման կազմակերպում զրոյից։

05

Գրանցում արտերկրից

ԱՁ և ՍՊԸ՝ Ձեր լիազորագրով, առանց Հայաստան գալու․ անձամբ՝ միայն բանկային հաշիվ բացելու համար։

Ի՞նչ է մտնում հաշվապահական սպասարկման մեջ

AVH Accounting-ը հաշվապահական գրասենյակ է Երևանում՝ B Park բիզնես կենտրոնում։ Վարում ենք փոքր, միջին և խոշոր բիզնեսի ամբողջ հաշվառումը՝ առաջնային փաստաթղթերից մինչև ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունները՝ ՍՊԸ, ԱՁ և միկրոձեռնարկատիրության համար։

Աշխատում ենք ֆիքսված ամսավճարով՝ առանց ժամերի հաշվարկի։ Գինը կախված է երեք բանից՝ ամսական գործառնությունների քանակից, աշխատակիցների թվից և հարկային ռեժիմից։ Այդ երեքն էլ հարցնում ենք սկզբում, որպեսզի թիվը երկրորդ ամսում չփոխվի։

Հաշվետվությունները ներկայացնում ենք ժամկետից շուտ, իսկ Ձեր ընկերության տվյալները հասանելի են Ձեզ ցանկացած պահի՝ առանց հարկային պորտալի մուտքանունների։ Ծանոթության առաջին հանդիպումը գրասենյակում՝ անվճար։ Առանձին հարկային խորհրդատվությունը՝ 20 000 ֏ առաջադրանքի համար՝ գրավոր պատասխանով։

Երկու րոպե հարցեր՝ և կստանաք գինը Ձեր դեպքի համար, ոչ թե միջակայք։

Անվճար հաշվիչներ Հաշվել արժեքը 2 րոպեում