Անվճար գործիք

Շրջանառության հարկի հաշվիչ 2026

Հաշվեք շրջանառության հարկը ըստ գործունեության՝ առևտուր, արտադրություն, հանրային սնունդ կամ այլ, ծախսերի նվազեցումով։ Գործող դրույքաչափերը՝ Հայաստանի համար։

Գործունեության տեսակ

Առևտրի դեպքում՝ գնված ապրանքների արժեքը, մյուսների դեպքում՝ ուղղակի և վարչական ծախսերը։

2026-ի դրույքաչափեր։ Շրջանառության հարկը կիրառվում է մինչև 115 մլն ֏ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսների համար։ Հաշվարկը մեկ գործունեության համար է՝ մեկ եռամսյակում. ամբողջական հաշվետվությունը՝ ծախսերի բաշխումով, պատրաստում է հաշվապահը։

Բազային հարկ 10%
Ծախսերի նվազեցում
Նվազագույն շեմ 1%
Վճարման ենթակա հարկ
Փաստացի դրույք

Մեր հաճախորդների համար պատրաստում ենք շրջանառության հարկի ամբողջական եռամսյակային հաշվետվությունը՝ ամեն ծախսը ճիշտ նվազեցնելով։

Բոտի մասին Հաշվել արժեքը 2 րոպեում

Ինչպե՞ս է հաշվարկվում շրջանառության հարկը 2026 թվականին

Շրջանառության հարկը վճարում են այն ԱՁ-ներն ու ՍՊԸ-ները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն ֏։ Հարկը հաշվարկվում է եկամտի (շրջանառության) նկատմամբ՝ ըստ գործունեության տեսակի, և կարող է նվազեցվել փաստաթղթավորված ծախսերով, բայց ոչ ցածր օրենքով սահմանված նվազագույն շեմից։

Դրույքաչափերը 2025 թվականից (ՀՕ-285-Ն օրենք)․ առևտուր՝ 10% (նվազագույնը՝ 1%), արտադրություն՝ 7% (նվազագույնը՝ 3%), հանրային սնունդ՝ 12% (նվազագույնը՝ 3,5%), այլ գործունեություն և ծառայություններ՝ 10% (նվազագույնը՝ 4,5%)։ Կառավարության ցանկում ներառված բարձր տեխնոլոգիաների գործունեության համար՝ 1% հարթ դրույք (գործում է մինչև 2031 թ. դեկտեմբերի 31-ը)։

Առանց ծախսերի նվազեցման, հարթ դրույքաչափով. վարձակալական վճար, տոկոս և ռոյալթի՝ 10%, այլ ակտիվների (այդ թվում՝ անշարժ գույքի) օտարում՝ 10%, երկրորդային հումքի առևտուր՝ 5%, խմբագրությունների կողմից թերթերի օտարում՝ 1,5%։ Հոդված 258-ը ծախսերի նվազեցումը տալիս է միայն առևտրին, արտադրությանը, հանրային սննդին և այլ գործունեությանը, ուստի արենդայի կամ գույքի վաճառքի եկամուտը «այլ գործունեություն» նշելը կնվազեցնի հարկը սխալմամբ։

Ծախսերի նվազեցումը․ հարկից հանվում է ծախսերի որոշակի տոկոսը՝ առևտրի դեպքում գնված ապրանքների արժեքի 9,5%-ը, արտադրության՝ 5%-ը, հանրային սննդի՝ 9%-ը, այլ գործունեության՝ 6%-ը։ Եթե ծախսերը մեծ են, հարկը չի իջնում նվազագույն շեմից ցածր, իսկ շեմին հասնելուց հետո ավելցուկային ծախսերը փոխանցվում են հաջորդ եռամսյակ (տարվա ընթացքում)։

Հաշվիչը տալիս է մոտավոր արդյունք մեկ գործունեության համար։ Իրական եռամսյակային հաշվարկում ծախսերը բաշխվում են գործունեությունների միջև, հաշվի են առնվում փոխանցված մնացորդներն ու փաստաթղթերը — դա հենց այն է, ինչ անում է հաշվապահը։

Ո՞վ է վճարում շրջանառության հարկ

ԱՁ-ներն ու ՍՊԸ-ները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն ֏ և որոնք ԱԱՀ վճարող չեն։

Որքա՞ն է շրջանառության հարկի դրույքը 2026-ին

Առևտուր՝ 10%, արտադրություն՝ 7%, հանրային սնունդ՝ 12%, այլ՝ 10%։ ՏՏ գրանցված ընկերությունների համար՝ 1%։

Ինչպե՞ս են ծախսերը նվազեցնում հարկը

Փաստաթղթավորված ծախսերի որոշակի տոկոսը հանվում է հարկից (օր․՝ առևտրում՝ ապրանքների արժեքի 9,5%-ը)։ Հարկը չի իջնում նվազագույն շեմից ցածր։

Ի՞նչ է լինում, եթե շրջանառությունը գերազանցի 115 մլն-ը

Ընկերությունն անցնում է ԱԱՀ + շահութահարկ ընդհանուր դաշտ։ Մենք օգնում ենք ժամանակին պլանավորել այս անցումը։