Աշխատավարձ և կադրեր

Աշխատավարձի հաշվարկ և կադրային վարում

Հաշվարկում ենք աշխատավարձն ու սոցիալական վճարները, պատրաստում անհրաժեշտ փաստաթղթերը և հետևում վճարման ժամկետներին։

Աշխատավարձի հաշվառումը այն մասն է, որտեղ սխալը տեսնում է ոչ միայն հարկայինը, այլև աշխատակիցը՝ նույն ամսին։ Ուստի այն վարվում է ամսական ցիկլով և ժամկետից շուտ, ոչ թե վերջին օրը։

Ի՞նչ է մտնում

Աշխատավարձի հաշվարկ և պահումներ՝ եկամտային հարկ, սոցիալական վճար, դրոշմանիշային վճար։ Արձակուրդայինի հաշվարկ, անաշխատունակության թերթիկներ, ազատման վերջնահաշվարկ։ Տաբել և հաշվարկային թերթիկներ։ Աշխատանքային պայմանագրեր, հրամաններ, կադրային փաստաթղթաշրջանառություն։ Աշխատակիցների գրանցում և ազատում ՊԵԿ համակարգում։

Ամսական ցիկլը

Ամսվա ընթացքում մենք վերցնում ենք տաբելը և փոփոխությունները՝ ով է եկել, ով է գնացել, ով է արձակուրդում։ Հաշվարկն ստանում եք ամսվա փակումից հետո՝ առանձին աշխատակցի կտրվածքով, և միայն հաստատումից հետո ենք ներկայացնում հաշվետվությունը։ Աշխատավարձի եկամտային հարկի հաշվարկը և վճարումը՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ (հոդված 156, մաս 1 և հոդված 158, մաս 1), սոցիալական վճարը՝ նույն ժամկետում։

Նոր աշխատակից․ ժամկետ, որը հեշտ է բաց թողնել

Աշխատակցի գրանցումը ՊԵԿ-ում պետք է արվի մինչև աշխատանքի առաջին օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ եթե մարդն սկսում է աշխատել հենց ձևակերպման օրը՝ մինչև այդ օրվա ժամը 14:00 (հոդված 156, մաս 2)։ Սա այն դեպքն է, երբ մեկ ժամ ուշացումն արդեն խախտում է։ Զանգահարեք մեզ մինչև մարդը դուրս կգա աշխատանքի, ոչ թե հետո։

Ի՞նչ փաստաթուղթ է պետք նոր աշխատակցի համար

Անձնագիր և սոցիալական քարտ, դիմում, ինչպես նաև պայմանագրի պայմանները՝ պաշտոն, աշխատավարձ, աշխատանքի սկիզբ, աշխատանքային ռեժիմ։ Մնացածը՝ մեր կողմից․ պայմանագիրը, հրամանը և գրանցումը կազմում ենք մենք։

Որքա՞ն է արժենում

Առաջին աշխատակիցը ներառված է ամսավճարի մեջ, յուրաքանչյուր հաջորդը՝ +5 000 ֏ ամսական։ Այսինքն՝ գինը կախված է թիմի չափից, ոչ թե հաշվարկների բարդությունից. արձակուրդայինն ու անաշխատունակությունը առանձին չեն վճարվում։ Աշխատակիցներով ՍՊԸ-ի ամսական սպասարկումը սկսվում է 65 000 ֏-ից, որտեղ առաջին աշխատակիցն արդեն ներառված է։

Ազատում և վերջնահաշվարկ

Ազատման օրը աշխատակիցը պետք է ստանա ամբողջ հաշվարկը՝ աշխատավարձը մինչև ազատման օրը, չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը և մնացած պարտավորությունները։ Մենք հաշվում ենք այդ գումարը նախապես, ոչ թե ազատման օրը, կազմում ենք հրամանը և հանում ենք աշխատակցին ՊԵԿ համակարգից։ Ուշացած վերջնահաշվարկը ամենից հաճախ հանգեցնում է աշխատանքային վեճի, և հենց այն տեղն է, որտեղ ձեռքով վարվող հաշվառումը սայթաքում է։

Ինչպես ենք ընդունում գործող հաշվառումը

Աշխատավարձի հաշվառումն ընդունելիս առաջին բանը, որ ստուգում ենք, անձնավորված հաշվառման տվյալներն են՝ հենց դրանցից է կախված աշխատակցի ապագա նպաստն ու կենսաթոշակը, և հենց այնտեղ են ամենից հաճախ կուտակվում հին սխալները։ Ստուգում ենք նաև՝ բոլոր աշխատակիցները ձևակերպված են, արձակուրդի մնացորդները հաշվարկված են, ազատվածների վերջնահաշվարկը փակված է։ Արդյունքը ստանում եք գրավոր՝ ինչ է կարգին և ինչ պետք է ուղղել։

Պատասխանները՝ նախապես

Որքա՞ն արժե աշխատավարձի հաշվարկը։

Առաջին աշխատակիցը ներառված է ամսավճարի մեջ, յուրաքանչյուր հաջորդը՝ +5 000 ֏ ամսական։ Արձակուրդայինն ու անաշխատունակությունը առանձին չեն վճարվում։ Աշխատակիցներով ՍՊԸ-ի ամսական սպասարկումը սկսվում է 65 000 ֏-ից (առանց ԱԱՀ-ի)։

Ե՞րբ պետք է գրանցել նոր աշխատակցին։

Մինչև աշխատանքի առաջին օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ եթե մարդն սկսում է աշխատել հենց ձևակերպման օրը՝ մինչև այդ օրվա ժամը 14:00 (հոդված 156, մաս 2)։ Զանգահարեք մեզ մինչև մարդը դուրս կգա աշխատանքի, ոչ թե հետո։

Ի՞նչ փաստաթղթեր են պետք նոր աշխատակցի համար։

Անձնագիր և սոցիալական քարտ, դիմում, ինչպես նաև պայմանագրի պայմանները՝ պաշտոն, աշխատավարձ, աշխատանքի սկիզբ, աշխատանքային ռեժիմ։ Պայմանագիրը, հրամանը և գրանցումը կազմում ենք մենք։

Մինչև ո՞ր ամսաթիվն է վճարվում աշխատավարձի եկամտային հարկը։

Մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ (հոդված 156, մաս 1 և հոդված 158, մաս 1), սոցիալական վճարը՝ նույն ժամկետում։ Հաշվարկն ստանում եք ամսվա փակումից հետո՝ առանձին աշխատակցի կտրվածքով, և հաշվետվությունը ներկայացնում ենք միայն Ձեր հաստատումից հետո։

Կարո՞ղ եք ընդունել մեր գործող աշխատավարձի հաշվառումը։

Այո՛։ Առաջինը ստուգում ենք անձնավորված հաշվառման տվյալները՝ դրանցից է կախված աշխատակցի ապագա նպաստն ու կենսաթոշակը։ Ստուգում ենք նաև՝ բոլոր աշխատակիցները ձևակերպված են, արձակուրդի մնացորդները հաշվարկված են, ազատվածների վերջնահաշվարկը փակված է։ Արդյունքը ստանում եք գրավոր։